ՌԱԴԻՈ

Զարգարյան. «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի պատճառները կպարզվեն կրակը մարելուց հետո

Կրակը վերևի հարկում է, որտեղ մուտք չկա: Հրշեջները պատերը ծակում են, անցքերով ջուր լցնում, ինչը տեսանելի արդյունք չի տալիս:
Sputnik
Զարգարյան. «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի պատճառները կպարզվեն կրակը մարելուց հետո

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է «Ձյունիկ սառնարան» կոմբինատում բռնկված հրդեհի մարման աշխատանքների մասին։

Ըստ Զարգարյանի՝ գրեթե անհնար է կրակը մարել, չնայած որ՝ ջուրն անընդհատ լցնում են։

«Զարգարյանի խոսքով՝ չնայած իրենք ամեն բան անում են, որ մարվի, բայց այս պահին կրակը վերևի հարկում է, որտեղ մուտք չկա. ծակում են, անցքերով ջուր լցնում, ինչը մեծ էֆեկտ չունի, քանի որ ջերմաստիճանը բարձր է։

Էդմոն Զարգարյանը նշեց, որ հրշեջների հագուստն անգամ չի պահում, փորձում են մտնել, սակայն արագ դուրս են գալիս։

«Սառնարանի տարածքում բռնկված հրդեհի պատճառը կպարզաբանվի հետաքննության արդյունքում։ Հիմա մենք զբաղված ենք հրդեհը մարելով, երբ այն ավարտվի՝ պատճառները կքննվեն»,–ասում է Զարգարյանը։

«Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհը դեռ մարել չի հաջողվել. նախարարը դեպքի վայրում է

ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը նշեց, որ նախնական վարկածներ չկան։

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ փրկարարներին չի հաջողվում մարել «Ձյունիկ սառնարան» ընկերությունում բռնկված հրդեհը։ ԱԻՆ-ն այսօր առավոտյան տեղեկացրել է, որ  հրշեջ-փրկարարները դեպքի վայրում շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները, բայց դեռևս չի հաջողվում մարել կրակը։

Հրդեհը բռնկվել է սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը 740 քմ է)։

Երբ պատերը կրակից հալվում են. «Ձյունիկ սառնարան» կոմբինատի հրդեհի մարման կադրերը