Երգչուհի Արմինկան նշում է ծննդյան 46-ամյակը

Երգչուհին նախընտրել է իր ծննդյան տարեդարձին ոտքից գլուխ վարդագույն հագնել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Ժամանակին շատ հայտնի երգչուհի Արմինկան Instagrami-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և նշել, որ այսօր իր ծննդյան տոնն է:

«Աղջկա ծնունդը»,-լուսանկարին կից գրել է երգչուհին: Նրա հետևորդները ջերմագին շնորհավորանքներ են գրել մեկնաբանություններում:

Նշենք, որ տարիներ առաջ Արմինկան մշտական բնակություն հաստատեց ԱՄՆ-ում: Շշուկներ տարածվեցին, որ երգչուհին Հայաստանից նեղացած գնաց:ԱՄՆ-ում ծնվեց երգչուհու որդին Ալեքսը: Այժմ Արմինկան զբաղվում է նաև հագուստի դիզայնով: Ունի սեփական խանութ-սրահը:

«Ես նրան ոչ մի կերպ չեմ վերաբերվում». Կրուտոյը պատմել է իր ու Վայկուլեի վեճի մասին

Արմինկան ծնվել է 1973թ. օգոստոսի 22-ին, Երևանում: 1990-92թթ. սովորել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիային կից էստրադային-ջազային արվեստի ստուդիայում: 1992-97թթ. երգել է «Հայեր» փոփ խմբում: 2001-05թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Հասկացել եմ, որ երբեմն «արյունը ջուր է դառնում». անկեղծ զրույց Լիլիթ Կարապետյանի հետ

1998թ-ից հանդես է գալիս «Արմինկա» բեմական անունով: Տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ արժանացել է բազմաթիվ մրցանակների: Թողարկել է 4 ձայնասկավառակ: Եղել է «Հայուհիներ» նախագծի երաժշտական պրոդյուսերը, որի շրջանակներում 2004-05թթ. թողարկել է 2 ձայնասկավառակ: Հայաստանում և արտերկրում ունեցել է բազմաթիվ համերգներ և մենահամերգներ: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ: