Տնտեսագիտական համալսարանը ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

Ռեկտորի պաշտոնակատարը նշանակվել է մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից։

Ռեկտորի պաշտոնակատարի գրագողության տրցակն ուղարկել ենք ԲՈՀ. ՀՊՏՀ դասախոսներ

Դիանա Գալոյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով։ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատարը նշանակվել է մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 21–ին, ԳԿՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը և չի նշանակվի ռեկտորի պաշտոնում։

Կոլապս Տնտեսագիտական համալսարանում. դասախոսները ռեկտորին մեղադրում են գրագողության մեջ