Թալանել են «Հիդրոէլեկտրամոնտաժի» կոմերցիոն տնօրենին. 20 000 դոլար են տարել

Աշխատասենյակում եղած չհրկիզվող պահարանը դուրս են նետել, իսկ հետո միջից հափշտակել 20 հազար ԱՄՆ դոլար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 Օգոստոս — Sputnik. Երեկ Երևանում թալանել են «Հիդրոէլեկտրամոնտաժ» ՓԲԸ կոմերցիոն տնօրենին` Ռուբեն Խանգոյանին՝  հափշտակելով 20 հազար դոլար։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչո՞ւ Հայաստանում կյանքի չեն կոչվում հավակնոտ ու հեռանկարային գյուտերը. Ժորա Մալոյան

«Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 20-ի ժամը 17:00-ից մինչև օգոստոսի 21-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողություն են կատարել օգտվելով Արցախի պողոտա 4-րդ նրբանցքի 6-րդ հասցեում գործող «Հիդրոէլեկտրամոնտաժ» ՓԲԸ-ից»,–նշված է կայքում։

Շենքի 2-րդ հարկի պատուհանի բաց լինելու հանգամանքից օգտվելով` անհայտ անձը կամ անձինք Խանգոյանի աշխատասենյակում եղած չհրկիզվող պահարանը դուրս են նետել, իսկ հետո միջից հափշտակել 20 հազար ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հայաստանից մեկնելու ժամանակ ՌԴ քաղաքացու ճամպրուկից թանկարժեք իրեր են կորել