Քվենտինը և Դանիելան շուտով ծնող կդառնան. աստղային զույգը հայտարարություն է արել

56-ամյա ռեժիսոր Քվենտին Տարանտոինոն և նրա 35–ամյա կինը` իսրայելցի երգչուհի ու մոդել Դանիելա Պիկը, առաջին անգամ ծնող կդառնան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն, որը մեկ տարի առաջ ամուսնացել է իսրայելցի կոմպոզիտոր Ցվիկի Պիկի դստեր հետ, շուտով հայր կդառնա։ Ամուսնական զույգը պաշտոնապես հայտարարել է, որ Դանիելան հղի է։

Դի Կապրիոն և Փիթը գերեցին. ցնցող լուսանկարներ Կաննում Տարանտինոյի ֆիլմի պրեմիերայից

«Քրեական ընթերցվածքի» ռեժիսորը և 35–ամյա Դանիելան ամուսնացել են անցած տարվա նոյեմբերին, բայց ծանոթացել են 10 տարի առաջ, երբ Տարանտինոն մեկնել էր Իսրայել` «Անփառունակ սրիկաները» ֆիլմի պրեմիերային։

2018թ.–ի աշնանը ռեժիսորն ամուսնության առաջարկություն է արել Դանիելային։ Նրանք ամուսնացել են Լոս Անջելեսում։