ՌԱԴԻՈ

Մարկոսյան․ «Հայաստանը կլինի 84-րդ երկիրը, որը կունենա Մադրիդի Ռեալի պաշտոնական ֆան ակումբ»

Realmadrid.am կայքի և ֆան ակումբի համահիմնադիր Ռոբերտ Մարկոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Մադրիդի Ռեալի` Երևանում երկրպագուների շարժում ստեղծելու հավանականության մասին։
Sputnik
Մարկոսյան․ «Հայաստանը կլինի 84-րդ երկիրը, որը կունենա Մադրիդի Ռեալի պաշտոնական ֆան ակումբ»

Ըստ Մարկոսյանի` Երևանում  RealMadrid-ի պաշտոնական ֆան-ակումբի բացումը  լրացուցիչ առաջնահերթության հնարավորություն կտա տվյալ տարածաշրջանում` խաղերի տոմսերի գնման հնարավորություն, տարատեսակ այցելություններ։ Հարկ եղած դեպքում այստեղ կկազմակերպվի միջոցառումներ, որտեղ հնարավորություն կլինի հրավիրել ակումբի նախկին ֆուտբոլիստների, պաշտոնատար անձանց։

«Աշխարհի 83 երկրում կա, մենք պետք է լինենք 84–ը, որտեղ կլինի պաշտոնական ֆան ակումբ»,–ասել է Մարկոսյանը։

Ռոբերտ Մարկոսյանը նշեց, որ դիմումի պատասխանը սպասվում է սեպտեմբերին։ Փաստաթղթային խնդիրները կարգավորելուց հետո կմնա  ստանալ պաշտոնական կարգավիճակը։

Ըստ Մարկոսյանի՝ գրանցումից հետո երկրպագուները կունենան առավելություններ` կստանան անդամակցություն ֆան ակումբին և այնտեղի հասարակական կազմակերպությանը, ինչը  հետագայում թույլ կտա  անդամագրվել և ունենալ CarnetMadrid-ի պաշտոնական քարտ, որով ևս լրացուցիչ առավելություններ կստանան։ Օրինակ` հնարավորություն կունենան տոմսերի շուտ գնման, օնլայն խանութում զեղչերի, Իսպանիայում լինելու դեպքում տարբեր  զեղչերից օգտվելու և այլն։