Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

ՆԱՏՕ–ի խորհրդատվական խումբը Հայաստան է եկել ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագրի մեկնարկին մասնակցելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 19-ից 22-ը հերթական այցով ՀՀ–ում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի թիմը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Այցի նպատակն էր մասնակցությունը ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագրի մեկնարկին և մասնագիտական քննարկումների անցկացումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Օգոստոսի 19-ին խորհրդատվական խմբին ընդունել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:  ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գոհունակությամբ են նշել ինքնագնահատման գործընթացի շրջանակներում գրանցված առաջընթացը և պատրաստակամություն հայտնել այդ ուղղությամբ ընդլայնել համագործակցությունը:

ՆԱՏՕ-ի շաբաթ Երևանում. Տոնոյանն ու Պուգլիսին մանրամասներն են քննարկել
Օգոստոսի 20-ին և 21-ին կազմակերպվել են խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, որտեղ 2019թ. ուսումնական տարվա առաջին կուրսի կուրսանտների համար մեկնարկել է «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագիրը:

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Խորհրդատվական խմբի այցն ամփոփվել է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Կողմերը համաձայնեցրել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմաուսումնական հաստատությունների հետ ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի համագործակցության հետագա ծրագրերը և ուղենիշները:

Հայաստանի և ՆԱՏՕ–ի համագործակցության համար քաղաքական արգելքներ չկան. ՊՆ
«Լավ կառավարում և բարեվարքություն» առարկան պրոֆիլային կրթօջախներում ներդնելու և այս ուղղությամբ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հարցում հետաքրքրվածություն է ցուցաբերվել ՀՀ ոստիկանության կողմից:

Հայաստանը ՆԱՏՕ–ի անդամ դառնալու ցանկություն չունի. Փաշինյան