Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. վարորդը հիվանդանոցում է

Կողաշրջված բեռնատարի վարորդի վիճակը բժիշկները գնահատել են բավարար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Գորիս-Կապան ավտոճանապարհին այսօր բեռնատար է կողաշրջվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Բեռնատար է շրջվել. Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ճանապարհը փակ է

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Օգոստոսի 22-ին, ժամը 12:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել Է, որ «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Սենիկ Ա.) կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը:

Վթար Լոռիում. «Արզնի մսամթերքի» տնօրենն ու 12-ամյա որդին հիվանդանոցում են