ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Երևանի «Ձյունիկ սառնարան» ընկերությունում օգոստոսի 19-ին բռնկված հրդեհը դեռ մարել չի հաջողվել։
Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։ Փրկարար ծառայության Երևան քաղաքի հրշեջ-փրկարարները դեպքի վայրում շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները։
Հրդեհը բռնկվել է սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) ։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և 5 ավտոսանդուղք:
Ինչու չեն կարողանում մարել «Ձյունիկ սառնարանի» հրդեհը. պարզաբանում է ԱԻՆ–ը
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանին:
ԱԻՆ նախարարը ևս այցելել է դեպքի վայր։