ՌԱԴԻՈ

Չաքրյան․ «Նոր ընտրությունների դեպքում Էրդողանն այլևս չի անցնի»

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Թուրքիայում վերջին օրերի իրադարձությունների մասին:
Sputnik
Չաքրյան․ «Նոր ընտրությունների դեպքում Էրդողանն այլևս չի անցնի»

Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը պաշտոնից հեռացրել է Մարդինի, Դիարբեքիրի և Վանի 3 քուրդ քաղաքապետերին, որոնք  քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» են։

Մեծ Բրիտանիայի վարչապետն իրականում թուրք է. ինչու է պապը փոխել ազգանունն ու լքել հայրենիքը

 Բացի այդ, ոստիկանությունը ցրել է տարբեր քաղաքներում իրականացվող ցույցերը և բազմաթիվ ցուցարարների բերման ենթարկել։

Ըստ Չաքրյանի՝ Թուրքիան պետք է փոխի օրակարգը, քանի որ երկիրը հայտնվել է ծանր տնտեսական ու քաղաքական ճգնաժամի մեջ։

Չաքրյանը նշում է, որ Թուրքիան ծանր կացության մեջ է․տնտեսական ճգնաժամը գնալով խորանում է, Եվրոպայի ներդրումային բանկը սառեցրել է Թուրքիան ֆինանսավորելու գործընթացը, հայտարարելով, որ մինչև տարեվերջ ոչ մի կոպեկ չեն տա։

«Նոր ընտրությունների դեպքում՝ Էրդողանն այլևս չի անցնի»,-ասել է Չաքրյանը։

Ըստ թուքագետի՝ Աբդուլա Գյուլը, Ալի Բաբաջանն ու Դավիթօղլուն նախաձեռնություն ունեն․ ուզում են ստեղծել  նոր կուսակցություն։ Ենթադրվում է, որ եթե Ալի Բաբաջանը նոր կուսակցություն ստեղծի, Էրդողանի կուսակցության խմբակցությունից գոնե  30 պատգամավոր կմիանա Բաբաջանին, այսինքն՝ Էրդողանի կուսակցությունը կմասնատվի։

Չաքրյանը նշեց, որ կուսակցության ներսում խլրտումներ կան․ Էրդողանից պահանջում են քայլեր ձեռնարկել կառավարության անդամներին փոխելու ուղղությամբ։

Թուրքագետի խոսքով՝ քրդական ուժերին ճնշելով՝ փորձում են հասարակության ուշադրությունը շեղել՝ շահարկելով ահաբեկչական բաղադրիչը։

Վրեժ` Սիրիայի համա՞ր. ինչպես պատասխանել թուրք–ադրբեջանական զորավարժություններին

Հիշեցնենք, որ Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը Մարդինի, Դիարբեքիրի և Վանի քաղաքապետներին աշխատանքից հեռացրել էր՝ որպես հիմնավորում նշելով, որ քաղաքապետների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու», «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» հոդվածներով

Հիշեցնենք, որ այս առիթով Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է իրենց կուսակցության՝ Դիարբեքիրի նահանգային կառույցի դիմաց պատգամավորների նկատմամբ ոստիկանության գործողությունները:

Պոլսահայ պատգամավորը Twitter-ի  իր պաշտոնական էջում  գրել է, որ բռնություն է կիրառվում իրենց  պատգամավորների նկատմամբ: