ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը Եգիպտոսին` ԵԱՏՄ-Եգիպտոս ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առնչությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
«Օգոստոսի 21-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ։ Երկու երկրների արտգործնախարարները կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացման, փոխադարձ բարձրաստիճան այցելությունների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Կիպրոսն ամբողջությամբ ավարտեց ՀՀ–ԵՄ համաձայնագրի վավերացման ընթացակարգերը. ԱԳՆ
Ռոբերտ Քոչարյանի հարցը Մնացականյանի ու Լավրովի հանդիպմանը չի քննարկվել. ԱԳՆ
Հայաստանը՝ տեսախաղում. ԱԳՆ-ն հաղթողին հատուկ մրցանակ է խոստանում