«ՍԱՍ–ի Արտակը» հարցաքննվել է

«ՍԱՍ»–ի Արտակը վկայի կարգավիճակով է հարցաքննվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը` «ՍԱՍ»–ի Արտակը, հարցաքննվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Լևոն Տեր–Պետրոսյանը հարցաքննվել է

«Արտակ Սարգսյանը ներկայացել է Քննչական կոմիտե և հարցաքննվել։ Դեռևս հունիսին հարուցված քրեական գործով նա ունի վկայի կարգավիճակ»,–ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնել էինք, որ նա հրավիրվել է հարցաքննության։ Իսկ ավելի վաղ` 2019–ի հունիսի 5-ին Երևանում՝ Terrazza ռեստորանի տարածքում, միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի մասնակցությամբ։ Նշվում էր, որ բարձր խոսելու համար վիճաբանություն և ծեծկռտուք էր եղել։ Հարուցվել էր քրեական գործ:

Մովսես Հակոբյանը հաստատեց` Մարտի 1–ի գործով հարցաքննվել է

Մամուլում լուրեր էին տարածվել, որ Արտակ Սարգսյանը ոստիկանությունում բացատրություն էր տվել ու հերքել իր մասնակցությունը միջադեպին։ Ոստիկանությունը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր բացատրություն տալու մասին լուրերը։