Պաշտոնյաները գրասենյակները գնել ու վարձակալությամբ են տվել նոտարներին. քրգործ է հարուցվել

Երևանի Բաղրամյան և Բագրատունյաց պողոտաներում գտնվող նոտարները վարձավճար են տվել իրենց իսկ գրասենյակների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 Օգոստոս — Sputnik.  ՀՀ արդարադատության նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք պաշտոնեական դիրքը չարաշահելով` նոտարական գրասենյակները գնել ու դրանք վարձով են տվել նոտարներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Հատուկ կրթահամալիրում խոշոր չափի խախտումներ են հայտնաբերվել. հարուցվել է քրեական գործ

«Արդարադատության նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք  անձնական շահագրգռվածությունից ելնելով` կազմակերպել են Երևանի Բաղրամյան և Բագրատունյաց պողոտաներում գտնվող անշարժ գույքերի օտարումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, պարզվել է, որ արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց հետ 2012-2013 թթ. Բաղրամյան պողոտայի նոտարներին տվել է բանավոր կարգադրություններ, որոնք չկատարելու դեպքում խոստացել խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությանը կամ ազատել աշխատանքից:

Իսկ Բագրատունյաց պողոտայում գործող նոտարին գցել են մոլորության մեջ: Այդպիսով, զրկել են նոտարներին Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող նոտարական գրասենյակների տարածքները տնօրինելու իրավունքից:

Ամուլսարի ոսկու հանքավայրերի ճանապարհը փակելու փաստով հարուցվել է քրեական գործ

Այնուհետև իրենց հետ փոխկապակցված քաղաքացիների ներգրավմամբ՝ փաստացի կազմակերպել են աճուրդներ և շուկայականից անհամեմատ ցածր արժեքներով գնահատելով՝ քաղաքապետարանից առուվաճառքի պայմանագրով ձեռք են բերել նշված անշարժ գույքերը: Հետագայում նույն քաղաքացիների անունից կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա, շուկայականից անհամեմատ բարձր գներով նույն տարածքները վարձակալությամբ հանձնել են նոտարներին: Ապօրինությունների հետևանքով Երևան համայնքին և նոտարներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության: