Իրանը ներկայացրել է սեփական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը

Նախագահ Հասան Ռոհանին երկրի ռազմական հրամանատարության հետ միասին ներկա է եղել զենիթահրթիռային համալիր շնորհանդեսի արարողությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Թեհրանը ներկայացրել է «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը, որը Իրանում ավելի զարգացած համակարգ է համարվում, քան C-300–ը։

ԵԱՏՄ–Իրան արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը կարող է գործել 2019 թ–ի ամռանը. Խաչատրյան

Դա արել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ, հաղորդվում է նախագահի կայքում։

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին ավելի վաղ ասել է, որ պաշտոնական ներկայացումից հետո համալիրը կփոխանցվի Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերին։

Համալիրը փորձարկումներ է անցել 2017թ–ին։ «Բավար-373» ԶՀՀ–ը մշակվել և ամբողջությամբ նախագծվել է Իրանում, իրանական զինվորականները նշել են, որ համալիրն իրենից ներկայացնում է C-300–ի համեմատ ավելի առաջադեմ համակարգ, որը կարող է մրցել ռուսական զենիթահրթիռային համալիրների հետ։

«Լրտեսական խաղեր» Հայաստանում. Իրանն ու ԱՄՆ–ն պայքարում են չեզոք տարածքում

Իրանական ԶԼՄ–ների տվյալներով` ուղղահայաց գործարկման սարքով զենիթահրթիռային համալիրը հագեցած է «Սայադ-4» հրթիռներով և կարող է խոցել տարբեր օդային թիրախներ, այդ թվում` կործանիչներ, «անտեսանելի ինքնաթիռներ», անօդաչու թռչող սարքեր, թևավոր և բալիստիկ հրթռիներ` 27 կիլոմետր բարձրության և 200 կիլոմետր հեռավորության վրա։