ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Instagram–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և հետևորդներին տեղեկացրել MMA -ի մրցաշարում իր երրորդ մենամարտի օրը։
Ինչպես է Միհրան Հարությունյանը պայքարում երևանյան շոգի դեմ. տեսանյութ
«Սեպտեմբերի 7: Մոսկվա: Լուժնիկի։ Կայանալիք MMA -ի մրցաշարում կանցկացնեմ իմ երրորդ մենամարտը։ Մուտքն ազատ է։ Կհանդիպենք այնտեղ»,-լուսանկարին կից գրել է նա։
Հարությունյանի էջի հետևորդները մարզիկին հաղթանակ են մաղթել:
Նշենք, որ դեռ հայտնի չէ, թե ում հետ է պայքարելու Միհրանը:
«Էդիկ Հարությունյանը պարտվել չգիտի». Միհրան Հարությունյանը մարզվում է հոր հետ
Հիշեցնենք` հայ մարզիկն ավելի վաղ հայտարարել էր, որ վերադառնում է ըմբշամարտ և մտադիր է 2020 թվականին մասնակցել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին:
«Մալադեց». Միհրան Հարությունյանին ապագա հաղթանակների է պատրաստում Սվետլանա Անդրեևան
Ըմբիշի խոսքով` ինքը մտադիր է վերցնել այն, ինչը պատկանում է իրեն`ակնարկելով, որ ուզում է տիրանալ օլիմպիական խաղերի ոսկե մեդալին: