«Չէ, լավ ա, գործի մեջ չեմ խմում». ո՞ւմ է ակնարկում Մկրտիչ Արզումանյանը

Հանրահայտ ու սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանի հումորային գրառումները երբեմն լուրջ ենթատեքստեր են պարունակում։ Նա միշտ յուրօրինակ ձևով է արձագանքում հանրային իրադարձություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Հայտնի դերասան ու երգիծաբան Մկրտիչ Արզումանյանը` Մկոն, Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որը  զվարճացրել է  իր հետևորդներին:

«Չէ լավա, գործի մեջ չեմ խմում»,-հումորային լուսանկարին կից գրել է դերասանը։

Թե դերասանը ում կամ ինչ է հասկացնում, միայն իրեն է հայտնի:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանը նկարվել էր պորտֆելը ձեռքին և ապշահար նայում էր դրա միջի պարունակությանը. նա հրապարակմանը կից գրել էր․«Վարչապետի պորտֆելը»: