Զենքը մաքրելիս 72–ամյա ամուսինը պատահաբար կրակել է կնոջ վրա

Զենքը, որով ամուսինը պատահաբար կրակել է, ապօրինի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. 72–ամյա ամուսինը զենքը մաքրելիս պատահաբար կրակել է 65–ամյա կնոջ վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 13 քաղաքացի է բերման ենթարկվել

«Օգոստոսի 20-ին, ժամը 01.15-ին, «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 65-ամյա մի կին: Նա հայտնել է, որ ամուսինը տանը հրազենը մաքրելիս պատահաբար կրակել է»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 72-ամյա ամուսինը պատահաբար կրակել է ապօրինի պահվող «ՏՕԶ-8» մոդելի ակոսափող հրացանով:

Հրացանն առգրավվել է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Ընտանեկան կրքեր Գյումրիում. փեսան կրակել է, նախկին զոքանչը՝ ոստիկանություն կանչել