ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի— Sputnik. Ցուցարարների ու ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել Ստոկհոլմի մոտակայքում գտնվող Սոլնեում, որտեղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ելույթ էր ունենում Ստոկհոլմի խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտում (SIPRI)։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Նշվում է, որ նրա ամբողջ ելույթն ուղեկցվել է ցուցարարների բղավոցներով։ Դասախոսությունից հետո նա թիկնապահների ուղեկցությամբ կարողացել է արագ լքել SIPRI–ի շենքը։
Իրանի կառավարությանը մարդու իրավունքների խախտման մեջ մեղադրող ցուցարարները շրջապատել են ոստիկաններին, որոնք զգալիորեն քիչ են եղել իրենցից։
Ցուցարարները վանկարկելիս են եղել «Զարիֆ ահաբեկիչ» ու հակակառավարական այլ հայտարարություններ արել։ Նրանք փորձել են փակել ոստիկանական մեքենայի ճանապարհը։
Զարիֆի հնարավոր հրաժարականն ու տնտեսության խնդիրները. ինչպե՞ս կանցնի Փաշինյանի այցը Իրան
Շուտով հասարակական կարգը պահպանելու համար դեպքի վայր են ժամանել լրացուցիչ ուժեր` քաղաքացիական հագուստով ու ցուցարարներին ցրելու հատուկ հանդերձանքով ոստիկաններ։