Ռևազյանի հետ խնդիր չի եղել. Քաղավիացիայի կոմիտեն` պրոֆեսիոնալին աշխատանքից ազատելու մասին

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն մեկնաբանել է ոլորտի բացառիկ մասնագետներից մեկի` աշխատանքից ազատվելու հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել սեփական ցանկության համաձայն։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին Կոմիտեից։

Քաղավիացիայի «սիրուն աղջկա» պատճառով աշխատանքից բացառիկ մասնագետ է դուրս եկել. «Հրապարակ»

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Սայադյանը նման քայլի է դիմել Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճի պատճառով։

Ե՞րբ կբացվի Կապանի օդանավակայանը. պատասխանում է Տաթևիկ Ռևազյանը
Թերթի տվյալներով, Սայադյանը ցանկացել է հեռանալ դեռ այն օրվանից, երբ կոմիտեի ղեկավար նշանակվեց Տաթեւիկ Ռեւազյանը, սակայն նրան ամեն գնով փորձել են համոզել, որ հրաժարական չտա:

«Տաթևիկ Ռևազյանի և Վահրամ Սայադյանի միջև անձնական բնույթի խնդիրներ չեն եղել։ Նա սեփական ցանկությամբ է ազատվելու դիմում գրել», – հայտնել են Կոմիտեից։

Ի դեպ, Սայադյանն իր ոլորտում բարձրակարգ մասնագետ է համարվում։

Հայաստանում ուսում ստացած օդաչուները կարող են թռչել ամբողջ Եվրոպայով. Տաթևիկ Ռևազյան

Նշենք, որ Տաթևիկ Ռևազյանը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` 2018 թ.–ի հուլիսի 10-ին։ Նա արդեն հասցրել է 11 գործուղման մեկնել և բանակցություններ վարել մի շարք խոշոր ընկերությունների հետ։