Նոր ավիաընկերությո՞ւն մուտք կգործի շուկա. քննարկում է եղել

Իռլանդական Ryanair ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպում է կայացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հանդիպել են իռլանդական Ryanair ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին Ավինյանը գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Քաղավիացիայի «սիրուն աղջկա» պատճառով աշխատանքից բացառիկ մասնագետ է դուրս եկել. «Հրապարակ»

«Երեկ Սևանի ափին, Նկարիչների միության հանգստյան տանը, Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ միասին հանդիպել ենք իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալ Դեյվիդ Օբրայենին և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիին։ Քննարկեցինք ընկերության Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ Ռևազյանը հուլիսի 15–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ մտադիր է օրենսդրական փոփոխություններ ներկայացնել` ավիաընկերությունների նոր ուղղությունների համար «օդի հարկը» հանելու։ Նա ասել էր, որ եթե հաջողվի փոփոխություն կատարել, և օդանավակայանը համաձայնի զեղչ տրամադրել, ապա արդեն 2020թ.–ի ամռանը կգործեն երկու բյուջետային ավիաընկերություններ` Ryanair–ը և Wizz Air–ը։