Ողբերգական վթար Գառնիում. զոհերը ՌԴ քաղաքացի ամուսիններ են

«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել ավտոմեքենայի սրահում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Երեկ մի ավտոմեքենա է գլորվել Գառնիի տաճարի հարակից ձորը և հրդեհվել. ուղևորներից մեկը մահացել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։

Արմեն Ամիրյան. Գառնիում գրանցվել է զբոսաշրջության 35 տոկոս աճ

«Օգոստոսի 20-ին, ժամը 18.50-ին, ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Գառնիի տաճարի հարակից ձորում «Նիվա» մակնիշի մեքենա է այրվում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Գառնիի ձոր տանող ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել ավտոմեքենայի սրահում»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

35-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորուհին մեքենայում ամբողջությամբ այրվել է:

Կատարվում է քննություն։

Վթար Գորիս-Երևան ճանապարհին. Իրանի երկու քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Shamshyan.com–ը հայտնում է, որ վթարի հետևանքով տուժած ուղևորները ՌԴ քաղաքացիներ են եղել` ամուսիններ։ Կինն այրվել է, իսկ ամուսինը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով, մահացել է։