Գեղեցիկ ոտքեր և սիլիկոնից ոչինչ չունեմ. Անդրանիկ Հարությունյանը «բողոքում է»

Սիրված դերասանը կրկին զվարճացրել է իր հետևորդներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Հայտնի դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և հումորային գրառում կատարել:

Նուրսուլթան Նազարբաևը երգ է գրել և տեսահոլովակ թողարկել. տեսանյութ

«4 տարի եթերում չեմ, գեղեցիկ ոտքեր և սիլիկոնից ոչինչ չունեմ, շրթունքներս չեմ լցրել ու եսիմ ինչ գեղեցկություն չունեմ, որ ազգաբնակչությունը մեռնի իմ սիրունության համար, մի խոսքով 100.000 հետևորդ: Բոլորիդ սիրում եմ ու շնորհակալ եմ իմ ընկերներ ջան»:

Ավելի վաղ դերասանը անկեղծ զրույց էր ունեցելSputnik Արմենիայի թղթակցի հետ և հայտնել էր, որ ափսոսում է, որ ընդամենը երկու երեխա ունի: