ԵՐԵՎԱՆ, 21 Օգոստոս — Sputnik. Երևան-Շարմ Էլ Շեյխ չվերթի 2 ուղևորի ուղեբեռների զննությամբ հայտնաբերվել են փամփուշտներ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Օգոստոսի 20-ին, ժամը 07.35-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության գծային բաժին, որ Երևան-Շարմ Էլ Շեյխ չվերթի ուղևորներ` 28-ամյա երիտասարդի և 68-ամյա կնոջ ուղեբեռների զննությամբ հայտնաբերել են մեկական փամփուշտ»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Փամփուշտները հայտնաբերվել են ուղևորների ձեռքի ուղեբեռների մեջ։
Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
Երևանի ավտոտնակներից մեկում «Կալաշնիկովներ» ու փամփուշտներ են հայտնաբերվել. տեսանյութ