Աշոցքում երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժին հետևել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Շիրակի մարզում այսօր երկրաշարժ է գրանցվել։

Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Տավուշում

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, սույն թվականի օգոստոսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 14:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:20-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 43.960 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ. ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժին հետևել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ: