Արտաշատում թեժ ընտրություն է սպասվում. «խաղի» մեջ է նաև Հովիկ Աբրահամյանը

Արտաշատի ավագանիում իրենց ազդեցության լծակներն են  ուզում ունենալ և՛ քաղաքապետը, և՛ նախկին ու ներկա մարզպետները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Արտաշատում թեժ մրցակցություն է սպասվում ավագանու անդամ դառնալու համար։ Մրցակից կողմերը Արտաշատի քաղաքապետն ու Արարատի մարզպետն են, ովքեր փորձելո են յուրայինների անցկացնել ավագանի։

Հովիկ Աբրահամյանի ու նրա մերձավորների հողամասերը կվերադարձվեն պետությանը

Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

 Նշենք, որ սեպտեմբերի 29-ին Արտաշատ համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Առաջադրումների փուլը կսկսվի սեպտեմբերի 4-ից, սակայն ավագանու պաշտոնին այս պահի դրությամբ մոտ 50 թեկնածու է հավակնում։

Ավելի վաղ թերթը գրել էր, որ նախկին ավագանին երբեմնի ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանի դեմ «բոյկոտ» սկսեց՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի հրահրմամբ։

Անօթևաններն օթևան կունենան. Արարատի մարզում «Երեխաների քաղաք» է կառուցվելու
«Հրապարակի» տեղեկություններով՝ քաղաքում դեռեւս ազդեցություն ունեցող Աբրահամյանների մարդիկ նույնպես որոշել են հետ չմնալ պայքարից, եւ նրանց թիմից մոտ 10 առաջադրում կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում