Արոնյանը Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է

Սինքֆիլդի գավաթի հաղթողը 90 հազար դոլար կստանա։ Մրցումները կավարտվեն օգոստոսի 29-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 325 հազար դոլար մրցանակային ֆոնդ ունեցող Սինքֆիլդի գավաթի չորրորդ տուրի պարտիայում պարտվեց ամերիկացի շախմատիստ Ֆաբիանո Կարուանայից։ Մրցաշարն անցկացվում է Սենթ Լուիսում (ԱՄՆ)։

Արոնյան. «Ես ավելի տաքարյուն եմ, քան Տիգրան Պետրոսյանը»

Նշենք, որ ոչ–ոքի արդյունքներ գրանցեցին ռուս գրոսմայստերներ Յան Նեպոմնյաշչին և Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Ուեսլի Սոն (ԱՄՆ), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) և Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Դին Լիժենը (Չինաստան) և Խիկար Նակամուրան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ) և Մաքսիմ Վաշյե–Լագրավը (Ֆրանսիա)։

Լևոն Արոնյանը դարձել է Սենթ-Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
Արդյունքում մրցաշարային աղյուսակում առաջատար են Անանդն ու Կարուանան, որոնք 2.5-ական միավոր են հավաքել։ Նրանց հետևում են Կառլսենը, Դին Լիժենը, Մամեդյարովը, Սոն, Գիրին, Վաշյե–Լագրավը, Կարյակինը և Նակամուրան` 2-ական միավորով։  Արոնյանն ու Նեպոմնյաշին  կիսում են վերջին հորիզոնականը` ակտիվում ունենալով ընդամենը 1.5–ական միավոր։

Սինքֆիլդի գավաթի հաղթողը 90 հազար դոլար կստանա։ Մրցումները կավարտվեն օգոստոսի 29-ին։

Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարում պարտության մատնեց ադրբեջանցի մարզիկին