ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik.«Լիդիան Արմենիան» ստանձնում է պարտավորություն, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Ընկերությունը կրկին վերահաստատում է, որ ծրագրի իրականացման ժամանակահատվածում հավանական բնապահպանական ռիսկերն ամբողջությամբ կվերահսկվեն ընկերության կողմից՝ նախկինում ներկայացված ծրագրերին համապատասխան: Ընկերությունը ստանձնում է պարտավորություն, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունն, ընդհանուր առմամբ, ընդունում է «ELARD» միջազգային փորձագիտական խմբի այն եզրահանգումները, որոնք վերաբերում են Ամուլսարի ծրագրի՝ Սևանա լճի և Ջերմուկի տարածքում տարբեր ջրային ռեսուրսների նկատմամբ ազդեցության բացակայությունը:
Ընկերության դիրքորոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական իր էջում գրել էր, որ խորհրդակցություն է իրականացրել Ամուլսարի հարցով։ Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է:
Ամուլսարի փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։ Քննչական մարմնի այս հայտարարությունը նոր կրքեր էր բորբոքել Ամուլսարի հանքշահագործման դեմ պայքարող բնապահպանների շրջանում։ Ակտիվիստները Ջերմուկում բողոքի ակցիաների նոր ալիք էին սկսել։
Ամուլսարի մասին Գրիգորյանի և Մարտիրոսյանի գրառումները չունեն փաստական հիմք. դատախազություն