Հրդեհ «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան և անհրաժեշտություն է եղել լրացուցիչ տեխնիկա և փրկարարներ ներգրավել. դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Երևան քաղաքի «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվում: Այդ մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ինչու չեն կարողանում մարել «Ձյունիկ սառնարանի» հրդեհը. պարզաբանում է ԱԻՆ–ը

«Օգոստոսի 21-ին, ժամը 22:35-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նախարարությունից հայտնում են, որ Ժամը 22:45-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան և անհրաժեշտություն է եղել լրացուցիչ տեխնիկա և փրկարարներ ներգրավել. դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհ Արայի լեռան ստորոտում. նոր օջախ է հայտնաբերվել. տեսանյութ

Հրդեհաշիջման աշխատանքներին, ընդհանուր առմամբ, մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: