Վթար Գորիս-Երևան ճանապարհին. Իրանի երկու քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Իրանցու վարած բեռնատարը բախվել է երկաթյա արգելապատնեշին և ճանապարհից մոտ 3 մետր հեռավորության վրա կողաշրջվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 19-ին, ժամը 18:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը կողաշրջվել է, ինչի հետևանքով Իրանի 2 քաղաքացի է տուժել։ Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Սարսափելի վթար Նովոռոսիյսկի մոտ. զոհերից 2-ը երեխաներ են, 44 մարդ հիվանդանոցում է

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 34-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի Ասան Ա., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Մեքենան բախվել երկաթյա արգելապատնեշին և ճանապարհից մոտ 3 մետր հեռավորության վրա կողաշրջվել»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը՝ Հուսեին Ռ. (ծնված 1978 թ.) հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Վթար Լոռու մարզում. բախվել են «ԳԱԶելն» ու «ՎԱԶ-2199»–ը. տուժածներ կան