Սիրտս Հայաստանի հետ է. ռուսաստանցի վիրաբույժը Արմավիրում վիրահատություններ կանցկացնի

Հայաստանի ներկայիս իշխանությունը հավանության է արժանացրել ռուսաստանցի բժիշկ Շուշաննա Սիմոնյանի` տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու նախագիծը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Հայաստանում իսկական պրոֆեսիոնալ բժիշկներ, բժշկության տարբեր ոլորտներում բարձրակարգ մասնագետներ կան։ Անոթային և պլաստիկ վիրաբույժ Շուշան Սիմոնյանը Ռուսաստանից համոզվել է դրանում, երբ ժամանել է պատմական հայրենիք`անվճար խորհրդատվություն տրամադրելու և վիրահատություններ կատարելու համար։

Սիմոնյանը Հայաստան է ժամանել է մի քանի օր առաջ, և օգոստոսի 19-ից ընդունում է անվճար բուժօգնություն է ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։

Գիշերային գործուղում փախած կալանավորի հետ, կամ ինչի համար է բժիշկ Ռոշալը սիրել Հայաստանը

Սա նոր նախաձեռնություն է, որի շրջանակում բժիշկները 1.5-2 ամիսը մեկ 10 օրով ժամանում են Հայաստան և Արմավիրի հիվանդանոցում տեղի գործընկերների հետ անվճար ընդունում է հիվանդներին։

Առաջին անգամ Սիմոնյանն այդ նախագիծն իրականացրել է այս տարվա հուլիսին։ Այս անգամ ընդունելությունն անցկացվում է օգոստոսի 19-29-ը։ Միևնույն ժամանակ անվճար ծրագրի մասնակիցներ կարող են դառնալ մարդիկ, որոնք ունեն հաշմանդամություն, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի մասնակիցներ են, զինծառայողների ծնողները, ինչպես նաև հղի կանայք և 80-ն անց քաղաքացիները։

Թողեք էդ մարդն իր մահով մեռնի. Սուրիկ Խաչատրյանը կոմայի մեջ է. Սեյրան Սարոյան

«Նպատակս բուժելն է այն մարդկանց, որոնք իսկապես բուժօգնության կարիք ունեն, սակայն չեն կարող իրենց դա թույլ տալ։ Դա չի նշանակում, որ այստեղ պրոֆեսիոնալ մասնագետներ չկան։ Հայաստանում գործընկերներս ժամանակին համահունչ են քայլում», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

Բժիշկն իր նախաձեռնությամբ փորձում է իր փոքր ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում։ Նա խոստովանում է, որ վաղուց էր երազում նման նախագիծ իրականացնել պատմական հայրենիքում։ Առաջին անգամ Սիմոնյանն այս ծրագիրը առաջարկել է Հայաստանի նախորդ իշխանությանը, սակայն այն ժամանակ նրան չի հաջողվել իրականացնել այն, չափազանց շատ խոչընդոտներ են առաջացել ստեղծել։ «Թավշյա հեղափոխությունից» հետո Սիմոնյանի նախաձեռնությունը հավանության էր արժանացել հանրապետության ներկայիս իշխանության կողմից։

«Պլաստիկ վիրահատության համար մեզ դիմում են նաև արտասահմանցիներ». Անի Այվազյան

«Այո, ժամանակին մենք արտագաղթել ենք, սակայն հոգով և սրտով միշտ հայրենիքի հետ ենք եղել։ Բոլոր այս տարիների ընթացքում մենք մտահոգված էինք, քանի որ հեռու էինք հարազատներից, ընկերներից, հարազատ հողից», – ասաց Սիմոնյանը։

Շուշան Սիմոնյանը հիմա Վոլգոգրադում է ապրում, սակայն ծնունդով Հայաստանի Արմավիր քաղաքից է։ Դպրոցն ավարտելուց հետո Մոսկվա է մեկնել բարձրագույն կրթություն ստանալու համար։ Իր առաջին դիպլոմը ստացել է կոսմեթոլոգիայի ոլորտում, այնուհետև ընդունվել Վոլգոգրադի բժշկական համալսարան։

Սիմոնյանի 3–րդ մասնագիտացումը պլաստիկ վիրաբուժության ոլորտում է` խորհրդային և ռուսաստանցի վիրաբույժ, ակադեմիկոս Առնոլդ Ադամյանի խորհրդով։

Այնուհետև կինը վերադարձել է Վոլգոգրադ, որտեղ շուտով կբացի իր բուժկենտրոնը։ Սիմոնյանը Վոլգոգրադում ապրող հայերին հնարավորության սահմաններում անվճար բուժօգնություն է տրամադրում։

«Հսկայական աշխատանք է». Շոյգուն կարևորում է Հայաստանի օգնությունը Սիրիայի բնակչությանը

 

«Ես մեկնեցի Հայաստանից ոչ կարիքի պատճառով, հայրս ապահոված մարդ էր։ Մենք մեկնեցինք որակյալ կրթություն ստանալու համար։ Շնորհակալ եմ Ռուսաստանին, քանի որ այդ երկիրն ինձ ընդունեց և կրթություն տվեց, Ռուսաստանում իմ ուսուցիչները շատ բան են ինձ սովորեցրել», – ասաց նա։

Խորհրդատվություններից բացի, ռուսաստանցի վիրաբույժը Հայաստանում անվճար վիրահատություններ կանցկացնի։ Նա հիվանդներին խորհուրդ է տալիս ժամանակին դիմել մասնագետներին` հետագա բարդացումներից, այդ թվում նաև ծայրահեղ միջոցներից` վիրահատական միջամտություններից, խուսափելու համար։

Սիմոնյանի հաջորդ այցը նախատեսված է հոկտեմբերի վերջին։