ՌԱԴԻՈ

Քոչարյան․ «Ամուլսարի հարցը ներիշխանական է․ այն կբերի իշխանության ներսում թևերի բաժանման»

Քաղտեխնոլոգը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Ամուլսարի խնդրի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։
Sputnik

Լիովին կանխատեսելի էր, որ Ամուլսարի հանքի շուրջ այսպիսի աղմուկ կբարձրանա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Այստեղ խնդիրը միայն քաղհասարակությանը չէ․  խնդիրը հենց ներիշխանական է։ Այսօրվա իշխանության ներկայացուցիչներից շատերը կանգնած էին Ամուլսարի դեմ պայքարի ակունքներում, ընդ որում՝ բավականին կոշտ»,–ասում է նա։

Քաղտեխնոլոգը նշում է, որ իշխանության այդ թևը  ստիպված է լինելու լռել, ինչը  քաղհասարակությունը  թույլ չի տա։ Նա  քարոզչական միջոցներով հիշեցնելու է կամ դեմ է դուրս գալու իշխանությունների որոշմանը։

«Սա բերելու է իշխանության ներսում թևերի բաժանմանը, որի մասին շատ վաղուց փորձագետները նշում էին, և որը հերքում էր Նիկոլ Փաշինյանը։ Դա պարզապես աղմուկ չի լինելու, ընդհուպ՝ բախումների է հասնելու»,–վստահեցնում է Քոչարյանը։

Ամուլսար. ամերիկացիները ՀՀ իշխանություններից պահանջում են չխանգարել Lydian Armenia-ին

Ըստ Քոչարյանի՝ այդ իշխանւթյան ներսում առկա թևերը կակտիվանան հատկապես սեպտեմբերին, երբ Ստամբուլյան կոնվենցիայի հարցը բարձրանա։

Հիշեցնենք`Ամուլսարի ոսկու հանքը պաշարներով՝ Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ` վստահեցնելով, որ Ամուլսարի հարցով կառավարության վրա արտաքին գործընկերների  կողմից որևէ ճնշում չի գործադրվել։ Հակառակ դեպքում իշխանությունները փորձագիտության արդյունքներին մեկ տարուց ավել չէին սպասի։

«Ամուլսարի հերն էլ շուն դառնա». Սիմոնյանը վստահեցրեց` ի վնաս Հայաստանի որոշում չի կայացվի
Սակայն շուրջ 200 ցուցարար հավաքվել էր ՀՀ նախագահի նստավայրի մոտ (նախկինում եղել է ՀՀ վարչապետի նստավայրը)` պահանջելով դադարեցնել Ամուլսարի հանքի շահագործումը, ի հեճուկս մի քանի բնապահպանական փորձաքննությունների արդյունքների, որոնք իրականացրել են հրավիրված անկախ ընկերությունները։