Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան կայքը հաքերական հարձակման է ենթարկվել

Հարձակումն իրականացվել է երկուշաբթի Լոնդոնի ժամանակով ժամը 16:30–ի սահմաններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը հաքերական հարձակման է ենթարկվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով դիվանագիտական ներկայացուցչությանը։

Հարձակումն իրականացվել է երկուշաբթի Լոնդոնի ժամանակով ժամը 16:30–ի սահմաններում։

«DDoS հարձակման հետևանքով խափանվել էր դեսպանատան կայքի աշխատանքը։ Ամբողջությամբ վերականգնել ռեսուրսի աշխատանքը հաջողվել է միայն օգոստոսի 20-ին, ժամը 12.00–ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով ժամը 14.00)։ Միջադեպը հետաքննում են», – հայտնել է գործակալության աղբյուրը։

Ընթերցողներին պատճառած անհարմարության համար դեսպանատունը ափսոսանք է հայտնել։