Ինչպես և պայմանավորվել էին. Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի

Փաշինյանն ուզում է, որ կալավանցի գործարարն իրեն ու գյուղացիներին խորհուրդներ տա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի։ Այս մասին նա  գրել է Facebook սոցիալական ցանցի՝ իր պաշտոնական էջում։

«Ինչպես և պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդի շրջանակներում այցելել էր Կալավան, զրուցել Ռոբերտ Ղուկասյանի հետ։ Ծանոթանալով Ռոբերտի` Կալավանի զարգացման ծրագրի հետ` վարչապետը որոշել էր նրան իր խորհրդականը նշանակել` այլ գյուղերում էլ այդ փորձը ներդնելու համար։

Միակ աշակերտ, ինքնուս հնագետ, վարչապետի խորհրդական. մանրամասներ կալավանցի Ռոբերտի կյանքից
Sputnik Արմենիան այցելել էր Կալավան, զրուցել Ռոբերտ Ղուկասյանի հետ ու իմացել` ինչպես է նա Կալավանում կարողացել հաջողության հասնել ու նպաստել գյուղի զարգացմանը։