ՌԱԴԻՈ

Գրիգորյան․ «Պատերազմող երկրի տեղեկատվությունը պետք է տարածեն միայն ՊՆ պատասխանատուները»

ՊՆ տեղեկատվությունը միայն մեր ականջի համար չէ։ Մեր տեղեկատվակական հոսքերին ակտիվորեն հետևում է նաև հակառակորդը։
Sputnik
Գրիգորյան․ «Պատերազմող երկրի տեղեկատվությունը պետք է տարածեն միայն ՊՆ պատասխանատուները»

 Տավուշի մարզպետի անվտանգության գծով խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Տավուշի մարզի՝ սահմանամերձ Չինարի գյուղի  անվտանգության մասին, ինչպես նաև անդրադարձել է հայկական դիրքերի բարելավման թեմային։

Արցախ եկող արվեստագետներին զգուշացնում են, որ կարող են հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»

Ըստ Գրիգորյանի՝ դա այն ոլորտն է, որտեղ յուրաքանչյուր բառ, նախադասություն, թիվ ու այլ տվյալներ պետք է տարածեն այն մարդիկ, ովքեր կոչված են այդ տեղեկատվությունը տարածելուն։

«Ես վստահ եմ, որ պատերազմող երկրի տեղեկատվական հոսքերի, մասնավորապես կապված`սահմանների, պատերազմական գործողությունների, զոհերի ու վիրավորների հետ, պետք է աշխատեն, տարածեն այն մարդիկ, ովքեր կոչված են այդ տեղեկատվությունը տարածելու»,–ասում է Տավուշի մարզպետի անվտանգության գծով խորհրդականը։

«Հոդվածը պատվիրված է». Բաբայանի գրասենյակը պատասխանել է «սոցցանցերում թափառող լուրերին»
Նիկոլայ Գրիգորյանը հորդորում է, որ պետք է բավարարվել ՊՆ-ի տված ինֆորմացիայով, ընդունել ու հենց այն տարածել։

«Նման իրավիճակներում մենք պետք է վստահենք ու հավատանք ՊՆ տեղեկատվությանը, քանի որ դա միայն մեր ականջի համար չէ, այլ նաև հակառակորդի հետ տարվող տեղեկատվական պատերազմի բաղկացուցիչն է»,–ասում է Գրիգորյանը։

Նիկոլայ Գրիգորյանը շեշտում է, որ պատերազմող երկրի տեղեկատվության պատասխանատուն ՊՆ–ն է։

Հայոց բանակի գեներալը հայի վրա կրակելու հրաման չէր տա. Միքայելյանն` Օգանովսկու մասին