ՌԱԴԻՈ

Բոզոյան․ «Այս 1 տարում մոտ 30 միլիոն դոլար Հայաստանի բյուջեն կարող էր ստանալ Ամուլսարից»

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Ամուլսարի հանքի թեմայով վարչապետի ելույթի մասին։
Sputnik

Քաղաքագետի խոսքով` «Լիդիանի» պարագայում երկակի ստանդարտներն են կիրառվում․ Հայաստանում գրանցված  27 հանքաարդյունաբերական ընկերություններից, որից ռեալ աշխատում են 8-ը, միայն «Լիդիանն» է ապահովել բնապահպանական բարձր ստանդարտները և միայն «Լիդիանի» դեմ է բողոքը, որը փաստացի չի աշխատում այսօր։

«Իշխանությունը մի բան տա, բերանը փակի». Ամուլսարի հարցով Փաշինյանը նոր փակագծեր է բացում

«Եթե տնտեսությունը կանգ է առնում՝ պատասխանատուն իշխանությունն է․ առնվազն 30 միլիոն դոլար Հայաստանի բյուջեն կարող էր ստանալ այս մեկ տարում»,- Sputnik Արմենիային ասել է Բոզոյանը։

Տարբեր շրջանակներ են ջանք գործադրել, որպեսզի հանքը չաշխատի. և՛ այլ հանքերի սեփականատերերը, ինչպես նշեց վարչապետը, և՛ տուրիստական շրջանակները, և՛ գրանտային կառույցները․ ամեն մեկը իր լուման դրել է հանքի չաշխատելու հարցում։

Ըստ քաղաքագետի՝ վարչապետը ծանր վիճակի մեջ է․առանց հանրային կարծիքի փոփոխության այդպիսի նախագծերը չեն կարող կյանքի կոչվել։ Այդ առումով ոչինչ չի արվել և արդյունքում վարչապետը բախվելու է հանրային կարծիքի հետ։ Հանքը կարող է աշխատել կամ՝ ոչ, բայց վարչապետի վարկանիշը կտրուկ անկում կապրի։