Ավինյանը որոշել է մի կողմ դնել աշխատանքային էթիկան ու պատռել Արթուր Գրիգորյանի դիմակը

Տիգրան Ավինյանն իր Facebook–յան էջում ծավալուն անդրադարձ է կատարել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարությանն այն մասին, որ կառավարությունում փորձել են իր «ձեռքերով» բացել Ամուլսարի ճանապարհները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի թույլ տված սխալի և անիմաստ համառության պատճառով «Լիդիանը» հայց է ներկայացրել դատարան, որը դեռևս գտնվում է քննության փուլում: Այս մասին իր Facebook–յան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ժամանակին աշխատանքային էթիկան թույլ չի տվել խոսել առկա բազմաթիվ բացթողումների մասին, սակայն փաստն այն է, որ  Գրիգորյանի բուռն գործունեության շնորհիվ պարբերաբար հայտնվել են անհեթեթ իրավիճակներում:

«Սևանում տեսչական ստուգումը չկայացավ, որովհետև ինձ ազատեցին աշխատանքից». Արթուր Գրիգորյան

«Այսպես, համաձայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018թ.-ին Ամուլսարում իրականացված տեսչական ստուգման՝ ի հայտ էին եկել նոր հանգամանքներ՝ ի դեմս Ապոլլո թիթեռի և Ոզնաթուփ մեխակ բուսատեսակի: Այսինքն` բազմակի անգամներ ահազանգվող Սևանի ջրային ավազանի, ինչպես նաև Ջերմուկի ջրերի համար ռիսկերի առկայության պարագայում, տեսչական մարմինը հայտնաբերում է թիթեռ և բույս։ Ըստ Արթուր Գրիգորյանի՝ սա հնարավորություն էր տալու հետագայում կասեցնելու ընկերության գործունեությունը»-գրել է Ավինյանը։

Որտե՞ղ է թաքնվել Սևանի վտանգը. ինչ տեսք ունի լիճը թռչնի թռիչքի բարձրությունից. տեսանյութ
Փոխվարչապետի խոսքով՝ հետագա հետազոտություններից, սակայն,  պարզվել է, որ Ապոլլո թիթեռն այդ բարձրությունների վրա չի բնակվում և նույնիսկ եթե իրեն այնտեղ հայտնաբերել են, նա միայն կարող էր այդտեղ «զբոսաշրջիկ» լինել։ Ոզնաթուփ մեխակն էլ լինում է 100-ից ավել տեսակների, և ընդամենը 2 տեսակն է գրանցված «Կարմիր գրքում»։

Ավինյանն իր գրառման մեջ անդրադարձել է նաև ստուգման ակտը բեկանելու մասին՝ իրենց իրականացրած «լոբբինգին», որը, սակայն, արդյունք չի տվել․ որոշումը չի բեկանվել, իսկ «Լիդիանը» վարչական բողոք է ներկայացրել տեսչական մարմնի դեմ։

Գործը հիմա քննվում է դատարանում:

Ավինյանը գրառման վերջում խոստացել է անդրադառնալ նաև  հարուցված քրեական գործին և դրա շրջանակներում իրականացված փորձաքննությանը, ինչպես նաև արբիտրաժային հնարավոր գործին առնչվող հարցերին։

ՀայաստանՔաղաքականությունՏիգրան ԱվինյանԱրթուր ԳրիգորյանԼիդիան