Ասուլիս․ «Ինչու են բայքերները Եվրոպայից ու ԱՄՆ-ից գալիս Հայաստան»

Oգոստոսի 21-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա «Բայքեր զոն. Հայաստան» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունու ասուլիսը՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ կազմակերպված «Զարկերակը՝ լեռներում» միջազգային բայքերական փառատոնին, որն անցկացվելու է օգոստոսի 23-26-ը՝ Կոտայքի մարզի Բուժական համայնքում:
Sputnik

Բանախոսը կանդրադառնա նախատեսված միջազգային առաջին փառատոնի բացման, դրա ընթացքի, նպատակների, մասնակիցների մասին հարցերին: Փառատոնին մասնակցելու համար Հայաստան է գալու շուրջ 100 բայքեր՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Չեխիայից, Իրանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: Սպասվում է, որ Հայաստանից փառատոնին կմասնակցի 120 մոտոցիկլետասեր (բայքեր): 

Միջազգային առաջին փառատոնի մեկնարկը նախատեսված է Երևանի Շահումյան հրապարակից՝ «Քաղաքի լեգենդները» շքերթով: 

Հավատարմագրում.

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեի: