«Պոբեդայի» պահուստային ինքնաթիռը քաղաքացիներին տեղափոխել է Մոսկվա

Սաթենիկ Հովհաննիսյանը հայտնել է, որ կեսգիշերն անց` ժամը 02։45–ին, օդանավակայան ժամանած «Պոբեդայի» պահուստային ինքնաթիռը քաղաքացիներին տեղափոխել է Մոսկվա
Sputnik

Կեսգիշերն անց «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքնաթիռն իրականացրել է նախատեսված չվերթն ու քաղաքացիներին տեղափոխել Մոսկվա։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը։

Ինքնաթիռի վառելիքի թերլցումը սպառնալիք է անվտանգությանը. «Պոբեդան» չի հանձնվում

«Կեսգիշերն անց` ժամը 02։45–ին, օդանավակայան ժամանած «Պոբեդայի» պահուստային ինքնաթիռը քաղաքացիներին տեղափոխել է Մոսկվա»,–ասաց նա։

Ավելի վաղ «Պոբեդա» ավիաընկերությունը հերքել էր Գյումրիում ինքնաթիռի կոշտ վայրէջքի մասին լուրերը։

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն երկուշաբթի հայտնել էր, որ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է: Ինքնաթիռում եղել է 173 ուղևոր: 

Ինքնաթիռի վառելիքի թերլցումը սպառնալիք է անվտանգությանը. «Պոբեդան» չի հանձնվում

Ընկերության ներկայացուցիչը հաստատել էր, որ  Գյումրիում հետթռիչքային զննության ժամանակ հայտնաբերվել էր պոչային հատվածի վնասվածք, ինչը տեղի էր ունեցել երկրորդ շրջան անցնելու ժամանակ, սակայն կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը հերքել էր
Նա նաև նշել էր, որ պահեստային օդանավն արդեն մեկնել է Գյումրի հետադարձի թռիչքի ուղևորների հետևից։