ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. «Պոբեդա» ավիաընկերությունը (մտնում է «Աերոֆլոտ» խմբի մեջ) հերքում է Գյումրիում ինքնաթիռի կոշտ վայրէջքի մասին լուրերը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ընկերության ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն երկուշաբթի հայտնել էր, որ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է: Ինքնաթիռում եղել է 173 ուղևոր:
«Գյումրիում հետթռիչքային զննության ժամանակ հայտնաբերվել է պոչային հատվածի վնասվածք, ինչը տեղի է ունեցել երկրորդ շրջան անցնելու ժամանակ, սակայն կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», – ասել է ներկայացուցիչը:
«Զվարթնոցում» թողնելով մի քանի ուղևորի` «Ուկրաինական ավիաուղիների» ինքնաթիռը թռել է
Նա նշել է, որ պահեստային օդանավն արդեն մեկնել է Գյումրի հետադարձի թռիչքի ուղևորների հետևից։