ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Air France ընկերության ինքնաթիռը, որն իրականացրել է Մոսկվա–Փարիզ չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել Լյուքսեմբուրգում։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է ավիափոխադրողի մամուլի ծառայության աշխատակիցը։
Նշվում է, որ հրամանատարը որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել արգելակման համակարգի հետ կապված ծանուցման պատճառով։
«Հնարավոր է, որ դա կեղծ ծանուցում է եղել, բայց, ելնելով անվտանգության նկատառումներից, անձնակազմն ամեն դեպքում որոշել է վայրէջք կատարել», – հավելել է Air France–ի ներկայացուցիչը։
Տեխնիկական ստուգումներից հետո օդանավը շարունակել է թռիչքը։
Ռեսպեկտ օդաչուներին. հրաշքով փրկված Էրիկ Առստամյանը` Ա-321–ի կոշտ վայրէջքի մասին