Google-ի ալգորիթմը ճանաչում է ձեռքի ժեստերը իրական ժամանակում

Ալգորիթմը հնարավոր կլինի օգտագործել ժեստերի լեզուն հասկանալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Google AI լաբորատորիան արհեստական բանականության օգնությամբ աշխատող ժեստերի արագ ճանաչման տեխնոլոգիա է ներկայացրել։ Ծրագիրը հնարավոր կլինի ներբեռնել սմարթֆոնում։ Դրա աշխատանքի համար միայն տեսախցիկ է պահանջվելու։

Apple-ը 2020 թվականին կներկայացնի 5G ցանցում սպասարկվող երկու սմարթֆոն
Համակարգի «ուսուցման» համար հետազոտողներն օգտագործել են տարբեր դիրքերում գտնվող ձեռքերի 30 000 լուսանկար։ Նախագծողներին հաջողվել է արագացնել ալգորիթմի աշխատելու արագությունը՝ կրճատելով վերլուծության համար նախատեսված տվյալների ծավալը։ Ժեստը տարբերելու համար արհեստական բանականությունը նախ ճանաչում է ձեռքը, հետո հոդերն ու մատների ծայրերը, և դրանք համեմատում բազայի տվյալների հետ։

Google-ի ալգորիթմը ճանաչում է ձեռքի ժեստերը իրական ժամանակում

 

Տեխնոլոգիան շատ օգտակար կարող է լինել ժեստերի լեզուն «թարգմանելու», ինչպես նաև սմարթֆոնին առանց դիպչելու կառավարելու համար։ Այս գործառույթով, ամենայն հավանականությամբ, առաջինը կզինվի Google Pixel 4 սմարթֆոնը, որը կներկայացվի այս տարվա աշնանը։

Տեխնոլոգիան դեռևս չի իրացվել Google-ի որևէ արտադրանքում, այդ պատճառով էլ դրա ելակետային կոդը հասանելի է բոլորին։

2 էկրանով սմարթֆոն, թե՞ ֆիլմ մոնտաժող հեռախոս. տեխնոհսկաները նոր «ռումբեր» են պատրաստել