Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցից դուրս է գրվել և պատրաստվում է աշխատանքի գնալ

Հայտնի դերասանը պրոֆիլակտիկ բուժումից հետո իրեն լավ է զգում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին պրոֆիլակտիկ բուժումից հետո դուրս են գրել հիվանդանոցից, նա իրեն լավ է զգում և ծրագրում է առաջիկայում այցելել իր ղեկավարած թատրոն։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը։

Ջիգարխանյան. Չեմ ների երիտասարդ կնոջս, չեմ ուզում անունը լսել

Այլ աղբյուրներից հայտնի է, որ Ջիգարխանյանը hիվանդանոցից դուրս է գրվել բավարար վիճակում։

Mash տելեգրամ ալիքը գրում է, որ Ջիգարխանյանին հիվանդանոցից որդին է տարել, բայց նա կշարունակի բժիշկների հսկողության տակ գտնվել։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ջիգարխանյանը հիվանդանոց էր տեղափոխվել պրոֆիլակտիկ պլանային բուժման նպատակով։