18 տարի միասին. Արսեն Սաֆարյանը լուսանկար է հրապարակել

Սիրված երգիչը պատկանում է այն հայտնիների թվին, ովքեր շատ չեն խոսում իրենց անձնական կյանքից և ընտանեկան լուսանկարներով չեն ողողում սոցիալական ցանցերը:
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Երգիչ Արսեն Սաֆարյան տոնում  է իր ամուսնության  18-ամյակը։ Նա Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ համբուրում է  կնոջը:

«18 տարի միասին:  Եվ սա դեռ սկիզբն է»,-լուսանկարին կից գրել է երգիչը։

Նրա  երկրպագուները բազմաթիվ շնորհավորական խոսքեր են հղել:

«Աստված ձեզ անսահման երջանկություն ու սեր տա»,«ցանկանում եմ անսահման սեր, ընտանեկան ջերմություն, թող որ միշտ ձեր ընտանիքում իշխի սերն ու համերաշխությունը»,«հիասքանչ զույգ եք», գրել են էջի հետևորդները:

Արսեն Սաֆարյանը և Սաթենիկն ամուսնացել են 2001 թվականի օգոստոսի 19-ին:

Նշենք, որ զույգը երկու երեխա ունի: Ավագ դուստրը ՝ Էլենը, 16 տարեկան է, իսկ որդին՝ Արթուրը, 10 տարեկան: