ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի Կարասուկսկի շրջանում միկրոավտոբուսի մասնակցությամբ գրանցված ավտովթարի հետևանքով, նախնական տվյալով, մեկ մարդ զոհվել է։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տարածաշրջանային քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների վարչություններին։
Աղբյուրի տեղեկության համաձայն` կիրակի` օգոստոսի 18–ին, Honda միկրոավտոբուսը ընկել է առուն։ Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, ութը` վնասվածքներ են ստացել։
ՏԱՍՍ–ի տվյալների համաձայն` մահացածը ՀՀ քաղաքացի է։ Տուժել են նաև Ղրղըզստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ։ Երեքը ծանր վիճակում են, գտնվում են վերակենդանացման բաժնում են, հինգը` տարածաշրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում են։
Օպերատիվ քննչական խումբը դեպքի վայր է ժամանել, վթարի հանգամանքները պարզում են։