Ոչ թե խոսքով, այլ գործով. ինչպես է Հայաստանը Սիրիայում օգնում Ռուսաստանին

Մոսկվան Հայաստանին պատասխանում է միացյալ զորամիավորում ստեղծելով, զինական վարկերի շարքով և երկու հարյուր փաստաթղթերով, որոնք որոշում են երկու պետությունների համաձայնեցված արտաքին քաղաքականությունը և ուժային կառույցների միասնական օպերատիվ տարածությունը։
Sputnik

Sputnik Արմենիա, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկո

Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց է տալիս Սիրիայի Արաբական Հանրապետությունում մարդասիրական առաքելությանը մասնակցելու արժանի օրինակ։ Եթե ԱՊՀ մյուս երկրներն այդքան հաստատակամորեն և արդյունավետորեն օգնեին վերականգնել սիրիական ժողովրդի խաղաղ կյանքը, դա թույլ կտար ավելի արագ հասնել խաղաղության և տարածաշրջանային կայունության, կարծում է ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն։

Ականազերծված տարածք, փրկված կյանքեր. Փաշինյանը հանդիպել է Սիրիա մեկնած հայ մասնագետներին

Օգոստոսի 17–ին Մերձմոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության համատեղ նախագծերի վերաբերյալ։ ՌԴ պաշտպանության նախարարը շեշտել է հայ սակրավորների և բժիշկների զգալի ավանդը սիրիական հարցի խաղաղ կարգավորման մեջ։ Նրա խոսքով` հազարավոր մարդիկ բժշկական օգնություն են ստացել, իսկ հայ վիրաբույժները մի քանի հարյուր վիրաբուժական վիրահատություն են արել։

«Դա ահռելի աշխատանք է, որը չի կարող չնկատվել և, անշուշտ, իր ավանդն ունի այս տարածաշրջանում իրադրության կարգավորման մեջ»,-նշել է Սերգեյ Շոյգուն։

Ականապատ դաշտերը, չպայթած զինամթերքները, ինքնաշեն պայթուցիկ սարքերը Սիրիայի ազատագրված տարածքներների գլխավոր խնդիրն են։ Հայ սակրավորները հմտորեն վերադարձնում են այդ հողերը տնտեսական ոլորտ։ Երևանը և Դամասկոսը դեռ 2001թ–ին համաձայնագիր են կնքել, որն օրինական է դարձնում Հայաստանի մարդասիրական առաքելությունը` նույնիսկ առանց հաշվի առնելու ՄԱԿ–ի երեք բանաձևերը (կազմակերպությունը 2016թ.–ից Սիրիայում լրջորեն զբաղվում է ականազերծմամբ և դրա համար հատկացնում միլիոնավոր դոլարներ)։

Մեծ հոգի և ամուր կամք

Հայաստանն առաջինն է արձագանքել Սիրիայում խաղաղ կյանքի կարգավորմանն աջակցելու՝ ռուսական կոչին։ Այսպես. օգոստոսի 13–ին ՍԱՀ է ուղարկվել ավելի քան 140 տոննա համատեղ մարդասիրական օգնություն։ Ավելի վաղ Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիան բազմիցս «Հմեյմիմ» ավիաբազա է ուղարկել տասնյակ տոննա պարենամթերք «Էրեբունի» հայկական օդանավակայանից։

Սերգեյ Շոյգուն և ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը պարբերաբար հրապարակավ երախտագիտություն են հայտնել հայ գործընկեր Դավիթ Տոնոյանին` ՌԴ խաղաղ ջանքերին արդյունավետ աջակցության համար Սիրիայում, որտեղ բազմաթիվ հայեր են ապրում։

Սիրիայի Մեծ Մուֆթին ՀՀ իշխանություններին և ժողովրդին փոխանցել է իրենց երախտագիտությունը
Երևանի առավել աչքի ընկնող աշխարհաքաղաքական քայլը դարձել է փետրվարին ականազերծման 83 մասնագետներից կազմված խմբին և բուժանձնակազմին Հալեպ ուղարկելը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առաքելությունն անվանել է մասշտաբով աննախադեպ հայ–ռուսական նախագիծ։ Իսկապես, մինչ այդ, նման որոշումը նախադեպ չի ունեցել ԱՊՀ–ում և ՀԱՊԿ–ում։ Դաշնակիցների մեծամասնությունը նախընտրում է հեռու մնալ սիրիական ուղղությամբ Ռուսաստանի բազմամյա ջանքերից` վախենալով ԱՄՆ–ի բացասական արձագանքից։ Ի դեպ, Երևանի գործողությունները դատապարտել է Հայաստանում ամերիկյան դեսպանատունը։

Մինչև 2020թ.–ը Երևանի պաշտպանական ծախսերը կհասնեն 600 միլիոն դոլարի։ Հաշվի առնելով 300 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ռուսական զինական վարկերը` դինամիկ կերպով զարգանում է հայոց բանակի արդիականացումը։

Գլոբալ հեռանկարներ

Հայաստանը մասնակցում է Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում միջազգային խաղաղապահ առաքելություններին։ Այդ երկրներում են գտնվում ՀՀ պաշտպանության նախարարության ավելի քան 120 մասնագետներ։ Հաշվի առնելով այն, որ Երևանը և Մոսկվան ռազմավարական դաշնակիցներ են ՀԱՊԿ անվտանգության համակարգում, տրամաբանական է ենթադրելը, որ բացառապես մարդասիրական առաքելությունը կարող է փոխակերպվել ավելիի։ Երևանը կարող է Սիրիա ուղարկել ոչ միայն բժիշկների և սակրավորների։

Հայաստանի Ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններն արտադրում են հիանալի անօդաչու թռչող սարքեր, զրահաբաճկոններ, հրաձգային զենք և ջերմատեսիլ նշանակետեր։ Հայ ռազմական օդաչուները կարող էին Սիրիայում ձեռք բերել Սու-30ՍՄ բազմաթիրախային կործանիչի շահագործման հարուստ փորձ, մինչև Երևանը 2020թ.–ին կստանար առաջին չորս նման ինքնաթիռները։ Միջազգային ահաբեկչության դեմ ավելի նպատակահարմար է պայքարել հեռավոր մատույցներում, և Սիրիան հիանալի հարթակ է ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների կողմից մարտական փորձ ձեռք բերելու համար։

Սիրիա մեկնած հայ բժիշկներն արդեն վիրահատել են 394 հիվանդի

Հիշեցնեմ, որ Սերգեյ Շոյգուն անցած տարվա ամռանը ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում առաջարկել է գործընկերներին համագործակցել Սիրիայում խաղաղ կյանք հաստատելու հարցում։ Բոլորը, Հայաստանից բացի, առայժմ մտածում են։ Ընդ որում, ԱՊՀ երկրների կառավարությունները դեռ 2014թ.–ի մայիսին ստորագրել են համաձայնագիր մարդասիրական ականազերծման ոլորտում ինժեներային զորքերի համագործակցության մասին։

Մոսկվան, իր հերթին, հաստատում է Երևանի հետ ռազմավարական գործընկերությանը հավատարմությունը` Հայաստանում միացյալ զորամիավորում ստեղծելով, զինական վարկերի շարքով և երկու հարյուր փաստաթղթերով, որոնք որոշում են երկու պետությունների համաձայնեցված արտաքին քաղաքականությունը և ուժային կառույցների միասնական օպերատիվ տարածությունը։

Հայ սակրավորները Սիրիայում 25 հազար 860 քմ տարածք են ականազերծել
ՌԴ–ի և ՀՀ–ի ռազմատեխնիկական զարգացման պայմանագիրը ստորագրվել է Երևանում, 2013 թվականին։ Ռազմատեխնիկական համագործակցությունն ամրապնդվում է նաև 1997 թվականին ստորագրված Բարեկամության, գործակցության և փոխօգնության պայմանագրով, 2002 թվականին ստորագրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրով (ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը)։ Իսկ ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագիրը Երևանն ու Մոսկվան կնքել են հեռավոր 1992 թվականին։