Փրկարար երիտասարդներին իրենց օրիգինալ հարսանիքի օրն աշխատանքի են ընդունել ԱԻՆ–ում

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի թույլտվությամբ՝ երիտասարդներին հարսանյաց սրահ ուղեկցեցին հրշեջ-փրկարարական մեքենաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ Սամվել Կոստանդյանը և Ռաիսա Մեսրոպյանը, երկու տարվա արկածները և փորձությունները հաղթահարելուց հետո,  ամուսնացել են։ Զույգին հարսանիքի օրն աշխատանք են առաջարկել ԱԻՆ-ում:

Այս մասին հայտնում են  ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ-ի մամուլի ծառայությունից:

Փրկարար երիտասարդներին իրենց օրիգինալ հարսանիքի օրն աշխատանքի են ընդունել ԱԻՆ–ում

Երիտասարդների սիրո պատմությունը սկսվել է  ուսումնական վարժանքների ժամանակ։ «Ես ու Ռաիսան առաջին օգնության խմբում էինք, երեք շաբաթ շարունակ «բախվում» էինք միմյանց, համատեղ աշխատանքներ կատարում։ Առաջին հայացքից տարվեցի նրանով․ և՛ գեղեցիկ էր, և՛գործին լավ  էր տիրապետում»,- ժպիտով վերհիշում է 24-ամյա Սամվելը։

Գուրգեն Դաբաղյանն ամուսնացել է. որտեղ են իրենց մեղրամիսն անցկացնելու նորապսակները

Սիրո խոստովանությունը ևս օրիգինալ է եղել: Սամվելը նախապես պայմանավորվել է  Ռաիսայի ընկերների  հետ, որպեսզի  ակադեմիայի լսարաններից մեկում, բոլորի ներկայությամբ աղջկան ասի, որ ցանկանում է մի ողջ կյանք ապրել նրա հետ:

22-ամյա Ռաիսան խոստովանում է՝ իրեն գրավել է Սամվելի հոգատարությունը, բարությունն ու ռոմանտիկան։

Իրենց ընկերության լավագույն դրվագներից Ռաիսան առանձնացնում է 2018 թվականի մեծամասշտաբ հանրահավաքի օրերը, երբ ամբոխին խառնված՝ քայլում էին փակ փողոցներով և պատկերացնում իրենց երեխաների ապագան։

Այդ օրերի միակ մտահոգությունն աշխատանքն էր․ մասնագիտությամբ փրկարար Սամվելն արտաքին գովազդի արտադրամասում էր աշխատում, իսկ Ռաիսան դեռ ուսանող էր «Ճգնաժամային կառավարում» բաժնում։ Երկուսն էլ երազում էին իրենց մասնագիտությամբ աշխատել։

Թոռնիկ ունենալն իմ այն երազանքն էր, որ անկատար մնաց․ անկեղծ զրույց Լևոն Մալխասյանի հետ

Կարճ ժամանակ անց զույգը որոշում է ամուսնանալ: Մինչ Սամվելն ու Ռաիսան զբաղված էին հարսանիքի նախապատրաստական թոհուբոհով, նրանց ընկերոջ անակնկալը չուշացավ․ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի թույլտվությամբ՝ երիտասարդներին հարսանյաց սրահ ուղեկցեցին հրշեջ-փրկարարական մեքենաները, իսկ հանդիսության սկզբում հայտարարվեց նախարարի որոշումը՝ նորապսակներին աշխատանքի ընդունել փրկարար ծառայությունում։