Փաշինյանն ընդունել է բնապահպաններին. Ամուլսարի հարցը քննարկվում է փակ դռների հետևում

Բաղրամյան 26–ում` նախագահական նստավայրի դիմաց, մեծ թվով ցուցարարներ են հավաքված։ Նրանք սպասում են ՀՀ վարչապետի հետ հանդիպման արդյունքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. ՀՀ նախագահական նստավայրում` Բաղրամյան 26-ում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանդիպումը Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների հետ։

Ինչպես Բաղրամյան 26-ից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, հանդիպումը փակ է, լրատվամիջոցները հանդիպմանը չեն մասնակցում։ Վարչապետի հետ հանդիպում են Ջերմուկի համայնքապետը, ավագանու անդամները, բնապահպան-ակտիվիստները և այլ շահագրգիռ անձինք:

Փաշինյանն ընդունել է բնապահպաններին. Ամուլսարի հարցը քննարկվում է փակ դռների հետևում

Մինչ հանդիպումն Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիներն այսօր առավոտից Երևան են հասել ավտոերթով, իսկ «Ազատության» հրապարակից դեպի Բաղրամյան 26` քայլերթով։

Այս պահին նախագահական նստավայրի դիմաց մեծ թվով ցուցարարներ են հավաքված, ովքեր սպասում են ՀՀ վարչապետի հետ հանդիպման արդյունքներին։

Փաշինյանն ընդունել է բնապահպաններին. Ամուլսարի հարցը քննարկվում է փակ դռների հետևում

Հիշեցնենք` Ամուլսարի ոսկու հանքը պաշարներով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Փաշինյանն ընդունել է բնապահպաններին. Ամուլսարի հարցը քննարկվում է փակ դռների հետևում

Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։

«Լիդիանը» քննչական կոմիտեին է ներկայացրել փորձաքննությանն առնչվող իր պատասխանները

Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն իրականացվեց, որի արդյունքները հրապարակվեցին օգոստոսի 14-ին։

Ամուլսարի փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։ Նրանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու փաստեր ձեռք չեն բերվել։

Քննչական մարմնի այս հայտարարությունը նոր կրքեր է բորբոքել Ամուլսարի հանքշահագործման դեմ պայքարող բնապահպանների շրջանում։ Ակտիվիստները Ջերմուկում բողոքի ակցիաների նոր ալիք էին սկսել։ Իսկ երեկ հայտարարել, որ օգոստոսի 19-ին գալու են Երևան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու։