«Պարոն Մակրոնն այնքան սիրալիր է...». Պուտինը շոյվել է ֆրանսիացու նրբանկատությունից

Մակրոնը Պուտինին ընդունել է Ֆրանսիայի նախագահների ամառային պաշտոնական նստավայրում` ֆորտե Բրեգանսոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի նրբանկատ և սիրալիր լինելը` խոստանալով այդ կապակցությամբ հնարավորինս լակոնիկ լինել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Պարոն Մակրոնն այնքան սիրալիր է, որ մեր ամբողջ պատվիրակությանը ստվերում է նստեցրել, իսկ ինքը նստած է արևի տակ, այդ պատճառով ես կփորձեմ լինել հնարավորինս հակիրճ, թեև որոշ բաներ ստիպված եմ կրկնել»,– նշել է Պուտինն իր ելույթի սկզբում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր  հերթին հայտարարել է, որ կարևորում է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։

«Ինձ համար շատ կարևոր է այսօրվա հանդիպումը, քանի որ այսօր մենք պատմական պահ ենք ապրում միջազգային  հարաբերություններում», – ասել է Մակրոնը։

Պուտինն ասել է, թե ինչով կպատասխանեն ԱՄՆ–ի՝ միջին ու փոքր հեռահարության հրթիռների մշակմանը
Ֆրանսիայի նախագահն այսօր հանդիպում է անցկացրել Վլադիմիր Պուտինի հետ  Ֆրանսիայի նախագահների ամառային պաշտոնական նստավայրում` ֆորտե Բրեգանսոնում։ Հանդիպման ընթացքում միջազգային օրակարգի բազմաթիվ հարցեր են քննարկվել։

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների բանակցություններն անցկացվում են  G7 գագաթնաժողովից մի քանի օր առաջ։ G7–ը կկայանա օգոստոսի 24-26-ը՝ Ֆրանսիայի  Բիարիցցե քաղաքում։ Այդ շրջանում այսօր 30 աստիճան շոգ է եղել։

Զելենսկին «գաղտնազերծել է» Պուտինի հետ հեռախոսազրույցը Դոնբասի մասին