Նովոսիբիրսկի ավտովթարից մահացածը 61–ամյա ՀՀ քաղաքացի է. ԱԳՆ–ն հաստատեց

Ավտովթարի հետևանքով 8 մարդ վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոցներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի Կարասուկսկի շրջանում գրանցված ավտովթարի հետևանքով զոհվածը ՀՀ քաղաքացի 1958թ.–ին ծնված Դարբինյան Ս.Ա.–ն է։

Դաժան սպանություն Լոռիում. մարզպետարանի աշխատակցին սպանել ու դիակը հրկիզել է. մանրամասներ

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր` օգոստոսի 19–ին, Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի Կարասուկսկի շրջանում Honda միկրոավտոբուսն ընկել է առուն։

Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, ութը` վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։