ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում հանդիպել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի հետ, որը օգոստոսի 12–ին հայտնվել է հարևան պետության տարածքում։ Հանդիպման մասին տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«ԿԽՄԿ ներկայացուցիչներն այսօր Բաքվում այցելել են Հայաստանի զինծառայողին, որը վերջերս հայտնվել էր Ադրբեջանում»,-ասաց Ամատունին։
Կազմակերպության ուշադրության կենտրոնում են զինծառայողի առողջական վիճակի, ընտանիքի հետ կապ ապահովելու մասին հարցերը։
ՀՀ ՊՆ անելու է ամեն ինչ, որ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողը չխոշտանգվի. Հովհաննիսյան
Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ օգոստոսի 12–ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնել էր, որ զինծառայողը, ամենայն հավանականությամբ, մոլորվել է։
Զինվորին ինքնաձիգով հարվածել են ու քարշ տվե՞լ. ինչի՞ մասին են խոսում լուսանկարները